Քիմիա 2


1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.ա) կավճի ու ջրի, բ) 
սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:

2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն , բնորոշ կառուցվածք, ուստիև օժտված են խիստ որոշակի հատկություններով»:

3. Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.ա) սպիրտ և ջուր բ) կավիճ և ջուր գ) կերակրի աղ և ջուր դ) բենզին

4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:

Լցնում ենք ջրի մեջ ավազը կիջնի ներքև թեփը կմնա վերևում:

5. Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:

Վերցնում ենք դույլով ջուր տանում եռացնում ենք ջուրը կգոլորշանա, իսկ աղը կմնա:

6. Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են:Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:

Վերցնում ենք դույլով ջուր տանում եռացնում ենք, ջուրը կգոլորշանա, իսկ կավը կմնա:

7. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը:

Վերցնում ենք երկաթյա մաղ այդ խառնուրդը լցնում ենք մաղի մեջ բենզինը առանձնանում է, իսկ ջուրը մնում:
8.Որպեսզի Մոխրոտիկը չմասնակցի պարահանդեսին .խորթ մայրը հանձնարել է նրան մաքրել մի խառնուրդ, որը կազմված է փայտի խառտուկներից,փոքր երկաթի մեխերից, շաքարի և գետի ավազից և դասավորել տուփի մեջ: Մոխրոտիկը շատ արագ մաքրեց խառնուրդը և հասցրեց մասնակցել պարահանդեսին: Բացատրեք ինչպես Մոխրոտիկը արագ կատարեց խորթ մոր առաջադրանքը:

Սկզբում վերցնում ենք մի մագնիս: Դրանով մենք կքաշենք մեխերը: Հետո ջուր կլցնենք կխառնենք ավազը կմնա ներքևում, իսկ թեփը վերևում: Հետո թեփը հանում ենք ջուրը եռացնում ենք և շաքարն ու ավազը առանձնանում են: