Рубрика: Без рубрики

Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները:

Հայկը ունի երեք պապիկ: Երեքն էլ նույն տան մեջ միասին են ապրում: Դե, նա, իհարկե, երեք տատիկ էլ ունի: Բայց տատիկները պապիկների ձեռքը կրակն ընկել, տեղափոխվել են բոլորովին ուրիշ՝ հեռո՜ւ, շա՜տ հեռու մի տեղ՝ ոչ ավել, ոչ պակաս նույն փողոցի դիմացի մայթի տուն: Այս շաբաթ Հայկն իր պապիկների մոտ է մնալու: Նրանց մոտից է գնալու դպրոց: Իսկ դպրոցը բավականին հեռու է: Դրա համար պապիկները Հայկի համար հեծանիվ են հավաքել: Միայն թե հեծանիվը փոքր-ինչ խարխուլ է: — Հա՛յկ, — ասում է Անուշավան պապը, — տե՛ս, թե քեզ համար ի՜նչ ընտիր հեծանիվ ենք հավաքել: — Շնորհակալություն, — ասում է Հայկը, — բայց չէի ասի, թե ընտիր է: Անվադողերը ծակ են, ղեկը թեք է, ակները ծուռ են, նստարանն էլ իսկի ամրացված չէ: — Դե լավ, հա՜, — ասում է Մնացական պապը, — ես քո տարիքում շա՜տ ուրախ կլինեի այսպիսի հեծանիվ ունենալու համար: Իմ հեծանիվի դողերը միշտ ծակ էին լինում: — Դողե՞րը: Դողերից ես խոսում, — բացականչում է Պատվական պապը, — բախտավոր երեխա ես եղել: Իմն իսկի դողեր չուներ, ակները փայտից էին, նստարանն էլ ոչ մի անգամ ամրացված չէր լինում: — Ձերը դեռ լավ է, — ասում է Անուշավան պապը, — իմ հեծանիվն ուներ փայտե, քառակուսի ակներ, նստարան ընդհանրապես չուներ և ուներ ընդամենը մեկ ոտնակ: — Պա՜հ, դա էլ է մեծ բան, — ասում է Մնացական պապը, — իմ առաջին հեծանիվն ակներ չուներ: Հեծանիվ հո չէր, հեծան էր: Ամեն օր եղանի վրա ցատկոտում էի դպրոց: -Երանի՜ քեզ, — ասում է Պատվական պապը, — մի քանի ամիս մի հեծանիվ ունեի, ջարդուփշուր եղավ այնպես, որ նրանից միայն մի ժանգոտ ձող մնաց: Էդ ձողի վրա ցատկոտելով դպրոց էի գնում: Իսկ դպրոցը երեսուն կիլոմետր հեռու էր: — Ավելի մոտիկ դպրոց չկա՞ր, ի՞նչ է — հարցնում է Հայկը: — Չէ՛, չկար, — ասում է Անուշավան պապը, — բայց կար ավելի հեռուն: Ես ամեն օր քառասուն կիլոմետր գնում, քառասուն կիլոմետր ետ էի գալիս, մի քառակուսի, ժանգոտ փայտե անիվի վրա: — Քո գնալ-գալը խաղուպար է եղել, Անուշավա՜ն, — ասում է Մնացական պապը, — հո ինձ նման լեռների վրայով չես գնացել դպրոց: Պատվական պապը ծիծաղում է: — Դու էդ փոքրիկ բլրակներին լեռներ անունն ես տալիս, հա՞: Մեր լեռների համեմատ դրանք փոսե՜ր էին: Մեր դպրոցը երկրի ամենաբարձր սարի գլխին էր. տարին տասներեք ամիս ձյուն էր նստած լինում: — Ո՞նց թե, տարին տասներեք ամիս…, – զարմանում է Հայկը: — Դե, լավ, հա…,– ասում է Պատվական պապը, — էդ լավագույն դեպքում: Հաճախ ավելի երկար էր մնում: — Էդքան բա՞ն: Երանի՜ քեզ, — ասում է Անուշավան պապը, — Երկրի ամենաբարձր սարն ես ասում: Իմ դպրոցն Ուրալյան լեռների գլխին էր գտնվում: Ամռանն էլ այնտեղ երեսուն աստիճան ցուրտ էր: Ժամերով ձյուն էի ճեղքում, որ դպրոցը գտնեմ: — Ոչ թե երկրի, այլ աշխարհի՜ ամենաբարձր սարի մասին էի խոսում, — վրա է բերում Պատվական պապը,-իսկ այնտեղ, երբ կանգնում էի ոտնաթաթերիս վրա, ձեռքս հասնում էր լուսնին: Ու դեռ տունդարձի ճամփան էլ էր ելնում սարնիվեր: — Այո, տղաս, մեր ժամանակ այդպես էր, — Հայկին է ասում Պատվական պապը: — Ամեն առավոտ ես ժամը հինգին էի վեր կենում, որ հասցնեի թերթերը բաժանել: — Երանի քե՜զ, կարգին փափուկ կյանք ես ունեցել, — բացականչում է Անուշավան պապը, — ժամը հինգի՜ն: Ինձ համար, մինչև հինգը քնելը արքայություն կլիներ: Ես գիշերը երկուսին տասնհինգ պակաս էի վեր կենում, որ թերթերը տանեմ, հասցնեմ թերթ բաժանողներին: -Երանի ձե՜զ, — ասում է Մնացական պապը, — տեղը տեղին քնել եք: Ես թերթերի գործարանում էի աշխատում ու դեռ քուն չմտած արդեն վեր էի կենում: — Ամենատհաճ բանն այն էր, որ մեկ-մեկ անձրև էր գալիս, — ասում է Անուշավան պապը: — Մեկ-մե՞կ, — հարցնում է Պատվական պապը: Անուշավան

պապը օրորում է գլուխն ու ասում՝ — Մեզ մոտ անձրև ամեն օր էր գալիս: Նարնջի չափ խոշոր կաթիլներով: Մյուս պապիկները լռում են: Ի վերջո Անուշավան պապը կանչում է՝ — Ուզում եմ ասել՝ ձմերուկի չափ կաթիլներով էր գալիս:

— Այդքան բան, հա՞, — ասում է Մնացական պապը, — մենք դա անձրև չէինք էլ համարի: Ես դպրոց գնալիս միշտ մի խողովակ ու դիմակ էի վերցնում հետս: Ու երբ թաց գուլպաներս քամում էի, հատակը ծայրից ծայր թրջվում էր: Պատվական պապը բարձր ձայնով հորանջում է: — Երանի՜ ձեզ: Իսկ ես, երբ անձրևաջուրը ականջիցս դուրս էի թափում, ամբողջ դասասենյակն էր հեղեղի մեջ կորչում: — Այդքան բան, հա՞, — որոտում է Մնացական պապը, — հա՜-հա՜-հա՜, փափկակենցա՜ղ: Այնտեղ, որտեղ ես ականջիցս ջուր եմ թափել, գետ է գոյացել, անունն էլ՝ Դանուբ: — Դանո՞ւբը, — բացականչում է Հայկը, — Եվրոպայի ամենամեծ գետն է Դանուբը: — Ճիշտ ես, — ասում է Մնացական պապը, — Այդ օրվանից ամենամեծն է: — Իմ ճանապարհի ամենավտանգավոր մասը ջունգլիներով էր անցնում, — ասում է Պատվական պապը, — հո ճանապարհ չէր, ավազակների դարան էր: Իսկ պաշտպանվելու համար ունեցած-չունեցածս խաղալիք ատրճանակ էր: — Այ քե՜զ բան, — բացականչում է Հայկը, — ավազակնե՜ր: — Դե, — ասում է Պատվական պապը, — տասից ավել չէին լինի: — Խաղալիք ատրճանա՞կ, — հարցնում է Անուշավան պապը, — Այ, մա՜րդ: Երանի իմ ձեռքի տակ էլ նման մի բան լիներ: Իմ դպրոցի ճամփան օվկիանոսով էր անցնում: Նավակիս վրա հարձակվող ծովահեններին քշելու համար ես իմ սարքած փայտե սուրն էի գործածում: — Իսկ ծովահենները…, — ասում է Հայկը: — Նրանք ատրճանակներ ու թնդանոթներ ունեին, հետն էլ միաչքանի էին, — ասում է Անուշավան պապը: — պատկերացնո՞ւմ ես: — Այդքան բան, հա՞: Երանի ձե՜զ, — ասում է Մնացական պապը, — Հյուսիսային բևեռն անցնելուց հետո ես ամեն օր թաթարների մի ամբողջ կատաղի բանակի հետ էի հանդիպում: Տանկերով ու թնդանոթներով: Իսկ ես նրանց փաթաթած տետրով էի հաղթում: — Ամե՞ն օր, — հարցնում է Հայկը: — Օրը երկու անգամ, — ասում է Մնացական պապը, — մի անգամ դպրոց գնալիս, մի անգամ էլ՝ վերադառնալիս: — Այդպես է, Հա՛յկ, — ասում է Պատվական պապը, — բայց դե, ինչ էլ լիներ, դպրոց էինք գնում: Հիշում եմ՝ շաբաթներ շարունակ դպրոց էի գնում կոտրված ոտքով ու երբ վերջապես հասնում էի, ուսուցչուհին ասում էր. «Դե՛, երեխաներ, արդեն երեքն անց կես է: Մինչ վաղը»: — Կոտրված ոտիկով, — ծիծաղում է Անուշավան պապը, — պա՜հ, պա՜հ պա՜հ: Այդքան բա՞ն: Մի անգամ ես դպրոց եմ գնացել երկու փշրված ոտքով, տասնինը կոտրված կողով ու քառասունվեց աստիճան ջերմությամբ: Ու երբ վերջապես հասա դպրոց, տեսա ցուցանակ, որի վրա գրված էր. «Արձակուրդի պատճառով փակ է»: — Է՜հ, — փնչացնում է Մնացական պապը, — ուրեմն իմ համեմատ բողկի պես առողջ ես եղել: Ես ոտքից գլուխ ջարդուփշուր եղած էի: Ու դեռ մի բան էլ կարմրախտ, խոզուկ, ջրծաղիկ, կարմրուկ ու թոքաբորբ ունեի, չհաշված, որ նշիկների վիրահատություն էի տարել: Բայց և այնպես դպրոց գնացի: Հասնեմ տեղ, ի՞նչ պարզվի՝ դպրոցի տեղում ավտոկայանատեղի են սարքել: — Այո, Հայկ, — ասում է Պատվական պապը, — դրանք ուրիշ ժամանակներ էին: — Ճիշտ է, Հայկ, — ասում է Անուշավան պապը, — դրանք շատ ուրիշ ժամանակներ էին: — Իրոք որ, — ասում է Մնացական պապը, — այսօրվա երեխաներդ մեր համեմատ շա՜տ փափուկ կյանքով եք ապրում: — Հերիք եղավ, բոլ եղավ. վերջ դրե՜ք ձեր փուչ պատմություններին, — բացականչում է Արմենուհի տատիկը: Նա ամեն ինչ լսել ու ջղայնացած մոտենում է պապիկներին: — Հերի՞ք չէ պահեք երեխային: Դպրոցից ուշանում է: — Իրոք, — ասում է Տիգրանուհի տատիկը, — ո՞վ է հավատում ձեր հեքիաթներին: — Դու գնա՜ դպրոց, Հա՜յկ, շուտ արա՜, — ասում է Մաքրուհի տատիկը, — ուշանում ես… — Չեմ ուշանա, — ասում է Հայկը, — կարճ ճանապարհ գիտեմ: Այդ ճանապարհով որ գնամ, հաստատ չեմ ուշանա: Եվ Հայկը ճանապարհ է ընկնում: Երբ Հայկը հասնում է դպրոց, ուսուցչուհին դռան մոտ սպասում է նրան: — Ըհը, Հայկ, — ասում է ուսուցչուհին, — լավ էլ ժամանակին ես հասնում: — Ես, պապիկներիս մոտ եմ մնում, — ասում է Հայկը, — նրանք քաղաքից բավականին հեռու են ապրում: Լավ է, որ ինձ համար հեծանիվ են հավաքել: — Ի՜նչ, — բացականչում է ուսուցչուհին, — այդքան երկար ճանապարհը դրանո՞վ ես անցել,- ուսուցչուհին մատնացույց է անում անիվը, որով Հայկը հասել է դպրոց,- դա՞ է հեծանիվը: — Գիտե՜մ, գիտե՜մ,- ասում է Հայկը, — երանի ինձ:

 

Реклама
Рубрика: Без рубрики, Ուսումնական նյութեր

Վագրեր

 
Կատվազգիների ընտանիքի կաթնասուն այս կենդանիները ներկայիս ամենախոշոր գիշատիչներից են: Վագրի մարմնի երկարությունը մինչև 3 մ է, պոչինը՝ 1,1 մ, կենդանի զանգվածը՝ 227–272 կգ: Հիմնականում տարածված են Ասիայում, Հնդկաստանում, Մալայան կղզեխմբում, անցյալում եղել են նաև Այսրկովկասում ու Միջին Ասիայում: Վագրն ապրում է եղեգի, հնդկեղեգի մացառուտներում, թփուտներում, լեռնային անտառներում:

Читать далее «Վագրեր»

Рубрика: Без рубрики

Խոր Վիրապ

Ընկեր Սեդա մենք գնացել էինք Խոր Վիրապ։ Հետո մտել էինք փոքր փոսը, որտեղ Տրդատ երրորդ թագավորը Գրիգոր Լուսավորիչին գցեց փոսը։ Հետո նա 14 տարի նա մնացել էր փոսում։ Հետո Տրդատ երրորդ թագավորը բաց թողեց Գրիգոր Լուսավորիչին։

Рубрика: Без рубрики

The Funny Monkey Wants to Have a Friend

Chita is a little monkey. She is from Africa. She is brown. Chita is funny. She likes to jump, run and play very much. She can sing and dance too. But she hasn’t got friends to play with. And Chita wants to have many friends. So she goes and goes and goes.

One day she sees a big green frog. The frog can jump but it can’t run or play games. “I don’t want to have such a friend”, says Chita. And she goes and goes and goes.

Then Chita sees a dolphin, a big grey dolphin. The dolphin can jump and play. But it can’t run or sing. “I don’t want to have such a friend”, says Chita. So she goes and goes and goes.

Then Chita sees a little black and white kitten. The kitten is funny. It can run, jump and dance. It has got a ball and likes to play with it. So the monkey likes the kitten very much. “I want to be your friend”, says Chita. “Let’s play”

Now Chita has got a good friend.