Рубрика: Без рубрики, Մայրենի

Ինչո՞ւ է գորտը ցատկոտում

Գորտը ցատկոտում է նրա համար, որպեսզի կոկորդիլոսներից պրծնի:Նա ցատկոտում է նրա համար, որ իր տունը գտնի, գորտը ցատկոտում է նրա համար, որ գնա իր ընկերներին կանչի, որ խաղան, գորտը ցատկոտում է նրա համար, որ գնա զբոսնի, գորտը ցատկում է նրա համար, որ գնա իր տան լողավազանում, լողա:

գորտ

Реклама
Рубрика: Без рубрики, Մայրենի

Ի՞նչ է նշանակում «ընտանիք» բառը

Ռուսերեն ընտանիք «Семья» բառի արմատը «սեմն» է («сем»): Դա կապված է սերմերի հետ, այսինքն սերնդի շարունակության, երեխաների ծնվելու և դաստիարակության հետ: Հենց դա էլ համարվում է ընտանիքի հիմնական առաքելությունը (նշանակությունը): Սիրով հողի մեջ աճեցրած փոքրիկ սերմը տալիս է ամուր ծիլ, նրա վրա ժամանակի հետ հայտնվում է ծաղիկ, իսկ հետո պտուղ:

Երբ ձեր ծնողները ստեղծել են ընտանիք, նրանք նույնպես հիշեցրել են սերմեր. այն պետք էր աճեցնել, ապրել համերաշխ և սիրով հոգ տանել միմյանց մասին:

Ընտանիքը կամրանա, իսկ սերմը վերածվի ամուր ծիլի: Նրա վրա կծաղկեն առաջին ծաղիկները՝ որդիներ և դուստրեր: Սերմի խնդիրն է, որպեսզի նրանից դուրս գա նոր բույս և տա սերմեր, իսկ ծնողների գլխավոր խնդիրն է, որպեսզի նրանց երեխաները դառնան լավ մարդիկ:

Рубрика: Без рубрики, Մայրենի

Իմ հունվարը

Այս հունվարին մենք ունեցանք հետաքրքիր և զվարճալի ճամբար: Մենք շատ խաղացինք, հեծանիվ վարեցինք, ստուգատես հանձնեցինք, լողացինք, բատուտ ցատկեցինք: Ամենալավը ինձ համար այն էր, որ ամեն օր ընկերներիս հետ շփվում էի: Ինձ համար ոչ մի վատ բան չկար: Ճամբարի ընթացքում մենք գնացինք Երևան-Մոլ և նայեցինք <<Մոանա>> մուլտֆիլմը: Նկարվեցինք, կերանք համեղ փքաբլիթներ և ձողիկներ: Ես անհամբեր սպասում եմ մյուս ճամբարին:

Рубрика: Մայրենի

Ամանորյա պատմություն

Լինում է, չի լինում, մի տոնածառ է լինում: Տոնածառը ասում է.

-Ինձ զարդարած թողեք, ես ուզում եմ մնալ զարդարված:

Երեխաները պատասխանում են.

— Տոնածառ, դու ինչ գեղեցիկ ես:

Տոնածառը պատասխանում է.

-Շատ շնորհակալություն: Դե եկեք պտտվեք իմ շուրջը:

Երեխաները հավաքվում են տոնածառի շուրջ և սկսում են երգել: